Monday, May 21, 2012

Չիկագոյի հռչակագրում անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Tert.am. 21-5-2012- Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել քաղաքական կամք դրսևորել` ձգձգված հակամարտությունները լուծելու համար: «Տարածաշրջանային հակամարտությունները Հարավային Կովկասում և Մոլդովայի հանրապետությունում շարունակում են մտահոգել Դաշինքին: Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական մոտեցում ցուցաբերել և քաղաքական կամք դրսևորել` գործող բանակցային ձևաչափերով հակամարտությունների խաղաղ լուծման համար»,- ասված է հռչակագրում: ՆԱՏՕ-ն կոչ է արել կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: «Մենք սատարում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակելու են ջանքեր գործադրել` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա տարածաշրջանային խնդիրների խաղաղ լուծման համար»,- ասված է հռչակագրում:

No comments: