ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈՒՆ
. Հարգելի հայրենակիցներ, Այս օրերին թուրքական և հայկական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ և տեսագրություններ տարածեցին, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի և այնտեղ հանդիպել Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արժանացել ջերմ հյուրասիրության: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել և այս հանդիպմանը չեն մասնակցել ոչ խորհրդի վարչությունը, ոչ խորհրդի կառույցները` 12 հայկական համայքներ, կազմակերպություններ ու միություններ և ոչ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները: ՈՒստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների և հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը որևէ տեղեկություն տալ չի կարող: Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան: Հարգանքներով` Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն Մայնի Ֆրանկֆուրտ
No comments:
Post a Comment