«Լրագիր» 1-6-2012- Կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության հայցը ոչ միայն իր, այլ նախևառաջ հասարակությանն ուղղված զավեշտ է և ցինիզմի դրսևորում: Նրա խոսքով, տասնամյակներ շարունակ հասարակությունից զավթում, կողոպտում են հանրային սեփականությունը, և մեղադրանքը ոչ թե դահիճներին և կեղեքիչներին, այլ քաղաքացիներին է ներկայացվում՝ նրանց, ովքեր փորձում են պաշտպանել հանրային սեփականությունը: Խոսելով Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման խնդրից` Տիգրան Խզմալյանը նշել է, որ առաջին անգամ ՀՀ քաղաքացիները դուրս են եկել պետության դեմ, հանրային սեփականությունը կեղեքվում է, ոչնչացվում է հանուն մասնավոր սեփականության: «Երբ քաղաքացիները փորձում են հանրային շահը պաշտպանել, ոստիկանությունը պաշտպանում է ոչ թե հանրային սահմանադրական կողմին, այլ հակառակը», ինչը, նրա բնութագրմամբ, զավեշտ է: «Ես թույլ հույս ունեմ դատարանի վճռից. մի քանի օր քննել է, և մեր տպավորությամբ անբարենպաստ վճիռ է պատրաստվում կայացնել»: Նա օրինակ է բերել, որ ժամանակին բժիշկներն իրենց գյուտերը փորձարկում էին իրենց վրա, հիմա քաղաքացիների մի խումբ ինքն իր վրա է փորձարկում, որ ապացուցի` արդյոք Հայաստանում կա արդար դատական համակարգ, որովհետև պետության, պետականության հիմքը անկախ դատական համակարգն է, և եթե չկա, չկա պետություն, պետականություն: «Սա բռնապետություն է, ֆաշիզմ, Հայաստանը իր ռեսուրսները ստանում է ոչ միայն մեր քիչ հարկերից և աղքատ աշխատավարձերից, այլ ահռելի քանակով ստանում է նաև արտասահմանից, ուստի մենք ապացուցելու ենք ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրությանը, որ դատական համակարգը պաշտպանում է ոչ թե հանրության շահերը, ոչ թե սահմանադրությունը, այլ օլիգարխիայի շահերը», ասել է նա` ընդգծելով, որ այս ամենն ինքը դիտելու է որպես հանրային շահի բախում մասնավոր շահին` օլիգարխիային: Վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքում էլ ռեժիսորը իր պարտքն է համարում շարունակել պայքարել և ներկայացնել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment