HayNews.am. 1-6-2012- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական հայրենի ավանդույթների մասին խոսելով՝ հիշեց Արմեն Աշոտյանի «Ֆեյսբուքյան» գրառումը. «Եթե դու չքցես, քեզ են քցելու»: Հարցին, թե դա՞ էր ձեր ինքնաբացարկի որոշման պատճառը կամ գուցե ի՞նքն է քցել ԲՀԿ-ին, Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքը քցող չէ, նա ասաց. «Ես ոչ մեկին չեմ քցել, ոչ էլ ինձ են քցել: Այսօր թիկունքին հարվածելը, կամ թիկունքից հարվածվելը համարում են քցել կամ քցվել: Ես ասում եմ չեմ քցել և քցվել, դուք ինչ ուզում եք, մտածեք: Իսկ ես պնդում եմ, որ տրամաբանական էր իմ ինքնաբացարկը, քանի որ, այս խորհրդարանը հարիր չէ իմ կերպարին: Այն, ոչ թե ընտրվեց, այլ` կազմավորվեց»: Շարունակելով միտքը՝ ՀՔՄ նախագահն ակնարկեց, որ իր սպասումները չարդարացան։ Հարցին, թե նրա փայփայած հույսերից կոնկրետ որոնք չարդարացան, քաղաքագետը չմանրամասնեց. «Չէի սպասում, որ այսքան օլիգարխ կլինի խորհրդարանում»: Հակադարձմանը՝ միթե՞ համամասնական ցուցակներից պարզ չէր, այդ դեպքում ինչո՞ւ առաջադրվեց, Հովհաննիսյանն արձագանքեց. «5 հոգի հասկացանք, բայց այսքա՞ն: Նրանցից շատերն ընտրություններից հետո մտան խորհրդարան»:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment