Մեդիամաքս: 1-6-2012- Ամերիկացի վերլուծաբան, Heritage Foundation-ի փորձագետ Արիել Քոհենը կարծում է, որ հաջորդ շաբաթ Երեւան այցի ժամանակ Հիլարի Քլինթոնը պետք է Հայաստանի մատնանշի, որ Իրանի հետ վերջինիս սերտ հարաբերությունները «անհամատեղելի եբ» ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների հետ: Ըստ փորձագետի, ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հարավային Կովկասի երկրների առաջնորդների հետ ԼՂ բանակցությունների առաջխաղացման հնարավորություն կտան: Քոհենի խոսքերով, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրկին զինված հակամարտություն ծագի, դա վտանգի տակ կդնի էներգետիկ տարանցումը, Վրաստանը եւ «կուժեղացնի Հայաստանի համախոհ Իրանի տարածաշրջանային ներգրավվածությունը»: Միաժամանակ, ըստ Քոհենի, դժվար թե Հայաստանը եւ Ադրբեջանը հետեւեն Քլինթոնի կոչին` «արդարացի կարգավորման» մասին, որը, վերլուծաբանի կարծիքով, պետք է իր մեջ ներառի «գրաված ադրբեջանական հողերի ազատումը»: Փորձագետը նշել է, որ Բաքվի եւ Երեւանի հետ հոյակապ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի տարիների միջնորդությունը առաջխաղացման չի հանգեցրել: «Հայաստանում Քլինթոնը պետք է պնդի խաղաղ բանակցությունների վերսկսումը Մինսկի խմբի հովանու ներքո` 1996 թվականի Լիսաբոնյան հռչակագրի եւ 2007 թվականի Մադրիդյան հայտարարության հիման վրա, որոնք կոչ են անում դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից եւ ապահովել փախստականների վերադարձը», - ասել է Արիել Քոհենը:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment