News.am. 1-6-2012- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը քաջություն եւ վճռականություն է պահանջում հակամարտող կողմերի առաջնորդներից: Այդ մասին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարել է հունիսի 1-ին Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության առկայությունը լրջորեն սահմանափակում է տարածաշրջանի զարգացման եւ ինտեգրման հնարավորությունները: «Սակայն չկան անլուծելի հակամարտություններ, եւ անկախ դրանց բարդությունից, միտ էլ կան լուծումներ»,- ասելէ դեսպանը` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած Մադրիդյան սկզբունքները, եւ ԵՄ-ն պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը: Ընդ որում, դեսպանը կոչ է արել չափից շատ չհենվել օտարերկրյա գործընկերների վրա: «Նրանք առաջին հերթին իրենց շահերն են հետապնդելու, եւ նոր ձերը: Պարտադրված որոշումները փխրուն են ու կարող են լեգիտիմության հարցեր առաջացնել»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: Նա ասել է, որ քաղաքական առաջնորդները ահռելի պատասխանատվություն են կրում, եւ նման խնդիրների լուծումը պետք է գա ոչ թե ներքեւից, այլ հենց առաջնորդները պետք է որոշում կայացնեն:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment