News.am. 2-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 3 – 6-ը Հարավային Կավկաս կատարելիք այցը ընդգծում է ինչպես տարածաշրջանի` ԱՄՆ համար կարեւորությունը, այնպես էլ Կովկասում առօրյա քաղաքական եւ անվտանգության հարցերը, որոնք կարող են գրավել Արեւմուտքին: Այս մասին գրում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քեննեթ Յալովիցը «Democracy & Freedom Watch» -ի կայքում: Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը. Ժնեւյան բանակցություններում առաջընթացի բայցակայությունը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են Թբիլիսում նրա օրակարգի հիմնական հարցերը: Հարավային Կովկասում մյուս վտանգավոր իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն է: Մինսկի գործընթացը փակուղի է մտել, եւ սպառազինությունների ընդլայնումը երկկողմանի է: Շփման գծում հրադադարը անկայուն է, իսկ երկու կողմից հռետորաբանությունը չի նպաստում խաղաղ ելքին: Ռազմական գործողությունների վերսկսումը կարող է Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային ներգրավվել հակամարտութայն մեջ եւ առաջացնել միջազգային ճգնաժամ: Այս հարցն էլ կշեշտադրվի պետքարտուղարի` Հայաստանում եւ Ադրբեջանում ունենալիք քննարկումներում, որտեղ նա, անկասկած, կպահանջվի չափավորություն եւ լարվածության նվազեցում:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment