1in.am 1-6-2012- Համբիկ Սասունյանի բանտարկությունը 30 տարի շարունակ եղել է Կալիֆոռնիայի հայկական համայնքի քննարկման առարկան: 1982 թվականին Սասունյանը և մեկ մեղսակից բանտարկվել էին թուրք հյուպատոսին սպանելու համար: Նրանք հանցագործությունն իրականացրել էին Հայոց ցեղասպանության համար վրեժ լուծելու նպատակով: Սասունյանը մեղադրվել էր սպանության համար և դատապարտվել ցմահ ազատզրկման: Դրանից հետո հայ ակտիվիստների խումբը փորձել և մինչ այժմ փորձում է այնպես անել, որ նա ազատ արձակվի բանտից: Այդ ակտիվիստներն այժմ իրենց ուշադրությունը սևեռել են Լոս Անջելես վարչական շրջանի դատախազի պաշտոնի համար սկսված մրցավազքին: Շրջանային դատախազը նախկինում մերժել էր ազատ արձակել Սասունյանին, չնայած որ վերջինս խոստովանել էր մեղքը: Բայց LA Weekly-ն գրում է, որ ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հայտնել է, որ շրջանային դատախազի թեկնածուներին խնդրել են չեզոք դիրքում լինել, երբ 2013 թվականին քննարկվի Սասունյանի համաներման հարցը:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment