Saturday, June 2, 2012

Էրդողանի կուսակցությունը նմանեցրել են Թալիբան շարժման հետ

Panorama.am. 1-6-2012- «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցությունից բավական կոշտ արձագանք է հնչել թուրքական իշխանությունների հասցեին: Ի պատասխան այն բանի, որ «ԽԺԿ»-ի կուսակիցներ մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, «ԽԺԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հասիփ Քափլանն ասել է. «Եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամները թալիբաններն են»: Նշենք, որ 2002-ից Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

No comments: