ավարտվելուց եւ նրա հեռանալուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում չի սպասվում, քանի որ դեսպանատունն անորոշ ժամկետով փակվում է: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Olaylar.az կայքը` հղում անելով դիվանագիտական աղբյուրին: Աղբյուրի տվյալներով` Իրանի դեսպանատունը կարող է ժամանակավորապես փակվել: Դեսպանատան առաքելությունը կիրականացնի հյուպատոսարանը: Ավելի վաղ դիվանագիտական առաքելության ներկայիս ղեկավարը կանչվել էր Թեհրան եւ Բաքու էր վերադարձել ընդամենը մեկ շաբաթ առաջ: Դեսպանին հետ կանչելու պատճառ էր նշվում դեսպանատան շենքի առջեւ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդին հասցված վիրավորանքը: Բաքու վերադառնալուց արդեն մեկ օր անց տեղեկատվություն տարածվեց, որ դեսպանը մոտ օրերս կլքի Բաքուն դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտելու պատճառով: Վերջին ժամանակներս կողմերի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են: Ադրբեջանական հեռուստաալիքները ակտիվ ներգրավված են հակաիրանական քարոզչությունում:
Saturday, July 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment