1in.am. 5-9-2012- Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ այս ամառը Թուրքիայի համար ամենաարյունոտ ամառներից մեկն էր՝ 1990-ական թվականներից հետո: Անհնար է նշել վերջին երկու ամիսներին թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև գրանցված բախումների ստույգ թիվը, սակայն անկասկած է, որ դրանք անցել են 100-ի սահմանագիծը: Թուրք լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի խոսքերով՝ այս ամառը վերջին 14 տարիների (երբ ձերբակալվեց PKK-ի հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ) ամենավատ ամառն էր թուրքական կողմի համար: Պաշտոնական տվյալներով, ապրիլից սկսած՝ քուրդ զինյալների հետ բախումներում զոհվել է անվտանգության ուժերի նվազագույնը 90 ներկայացուցիչ (զինվոր, ոստիկան, ժանդարմ): Մինչդեռ PKK-ի տվյալներով՝ այդ ցուցանիշը միայն օգոստոսին կազմում է 400 մարդ:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment