Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 6649 միլիոն դոլար, ինչը 16 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վրաստանի արտաքին առևտրի ոլորտում 10 խոշորագույն առևտրային գործընկերներին է բաժին ընկել արտաքին առևտրի ողջ ծավալի 66 տոկոսը: Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որի հետ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1021 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 814 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում՝ Ուկրաինան՝ 480 միլիոն դոլար:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment