Wednesday, September 5, 2012

Ահմադինեժադի նախագահության ժամանակ Իրանը նավթի վաճառքից վաստակել է 531 միլիարդ դոլար

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայիս նախագահ Մահմուդ
Ահմադինեժադի նախագահության ժամանակաշրջանում (2005 թվականից սկսած) նավթի վաճառքից վաստակել է 531 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախկին փոխնախարար Աքբար Թորքանը. «7 տարվա ընթացքում նավթի արտահանումից ստացված շահույթը կազմել է վերջին 103 տարիների ընթացքում նավթի վաճառքից ստացված 1116 միլիարդ դոլարի 47 տոկոսը»: Ներկայումս իրանական նավթի արտահանումը կտրուկ անկում է ապրում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած բազմաթիվ պատժամիջոցների պատճառով: Հուլիսի 1-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել դեռևս հունվարի 23-ին իրանական նավթի արտահանման վրա ԵՄ-ի դրած բեռնարգելքը:

No comments: