Wednesday, September 5, 2012

Իրավաբան. Հունգարիան չէր կարող չիմանալ մարդասպանին սպասվող ազատման մասին

News.am. 5-9-2012- NEWS.am-ը մեջբերում է իրավաբանական գիտությունների թեկնածու Գաբրիել
Բալայանի հոդվածը, որում դիտարկված են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման իրավական ասպեկտները: Չնայած ադրբեջանական իշխանությունների հավաստիացումներին, նրանք Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), լիարժեք կողմ չեն, քանի որ չեն ստորագրել Կոնվենցիային կից լրացուցիչ աձանագրությունը: Ավելին, Ադրբեջանի դեպքում Սաֆարովին ներում շնորհելը անօրինական է մի քանի հիմունքներով: Համաձայն Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի` յուրաքանչյուր կողմ կարող է ներում շնորհել, համաներման ենթարկել կամ մեղմել պատիժը` իր Սահմանադրությանն եւ այլ օրենքներին համապատասխան: Սակայն Ադրբեջանը, միանալով Կոնվենցիային, դա արել է որոշակի վերապահումներով` հենց 12-րդ հոդվածի հարցում: Համաձայն այդ վերապահման` Ադրբեջանում դատապարտված եւ այլ պետության փոխանցված անձը կարող է ներում ստանալ կամ համաներման ենթարկվել միայն Ադրբեջանի համապատասխան իրավասու մարմինների հետ համաձայնեցնելուց հետո: Հունգարիան ինքը Կոնվենցիայում նման վերապահում չունի, սակայն տվյալ դեպքում Ադրբեջանը պետք է կիրառեր միջազգային իրավունքի Ipso Facto In dubio, pro lege fori սկզբունքը (կասկածի դեպքում կիրառվում է գործի քննության վայրի օրենքը): Այսինքն, եթե Ադրբեջանը Կոնվենցիայի այլ կողմերից պահանջում է իր հետ համաձայնեցնել իր տարածքում դատապարտված անձին ներում շնորհելը կամ համաներման ենթարկելը, ապա իր իրավասության տակ գտնվող գործերում ինքն էլ պետք է կատարի այդ պահանջները: Հունգարիան նախապես չէր կարող չիմանալ, որ Սաֆարովը տեղ հասնելուն պես անհապաղ ազատություն կստանա, քանի որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է, որ «Դատապարտյալին գրավոր կերպով հաղորդվում է դատավճիռը կայացրած կամ այն կատարող պետության ձեռնարկած ցանկացած քայլի մասին`նախորդ կետերին համապատասխան, ինչպես նաեւ նրա փոխանցման խնդրանքի վերաբերյալ նշված պետությունների ցանկացած որոշման մասին»: Կոնվենցիայի բացատրական զեկույցի (այսուհետ` Զեկույց) 28 կետում սահմանված է, որ դատավճիռ կայացնող պետությունը պետք է դատապարտյալին տեղեկացնի վերջինիս փոխանցման դեպքում բոլոր հավանական հետեւանքները, որ կարող են տեղի ունենալ: Փաստացի, Ադրբեջանը չէր կարող Հունգարիային չտեղեկացնել Սաֆարովին ներում շնորհելու հավանականության մասին: Ավելին, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երկրորդ մասի d կետը դատավճիռ կայացնող պետությանն ուղղակի պարտավորեցնում է ամբողջական առաջարկություններ ներկայացնել դատավճիռը կատարող պետությունում դատապարտյալի հետագա վիճակի մասին: Բացի այդ, Զեկույցի 37 կետը սահմանում է, որ տվյալ միջոցը սահմանվել է, որպեսզի Կողմերը նախքան գործընթացն սկսելը համոզվեն, որ իրենց պահանջները բավարարված են: Տվյալ դեպքում Հունգարիան նախքան գործընթացի ավարտը պետք է Ադրբեջանում պատժի կատարումը շարունակելու վերաբերյալ երաշխիքներ ունենար: Կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, որ միայն դատավճիռը կայացրած պետությունը գործող դատավճիռը վերանայելու մասին ցանկացած միջնորդագրի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի: Կոնվենցիայի տվյալ նորմը 2012թ. մարտի 22-ին հիմք էր ընդունվել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի N 593-О-О սահմանման համար: Ալիեւը, հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետը եւ ստորագրելով Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը, խախտել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի d կետի պահանջը, որը սահմանում է, որ փոխանցումից հետո դատավճիռը կատարող պետությունը չի դիմի իր օրենսդրությամբ սահմանված նվազագույն պատժամիջոցներին Ներման մասին հրամանագրով խախտվել է նաեւ Ադրբեջանի ՔՕ 82.3-րդ հոդվածը, որը հետեւյալ ձեւակերպումն ունի. «82.3. Ցմահ բանտարկությունը ներման կարգով կարող է փոխարինվել միայն 25 տարուց ոչ պակաս ժամկետով»: Ինքնաթիռում գտնվելու պահին Սաֆարովը պաշտոնապես դատապարտված հանցագործ էր, որն իր պատիժը կրում էր կալանքի տեսքով եւ չէր կարող ներում ստանալ, քանի որ, համաձայն ադրբեջանական օրենսդրության, ցմահ ազատազրկման դատապարտված անձը ներում կարող է խնդրել միայն բանտային կալանքը տասը տարի կրելուց հետո: Ելնելով վերոգրյալից, կամ Սաֆարովը բանտից հունգարական իշխանությունների միջոցով անձամբ նամակագրական կապ է ունեցել ադրբեջանական կառավարության հետ եւ ներման խնդրագիր ուղարկել, ինչի մասին չէին կարող չիմանալ հունգարական արդարդատության մարմինները, կամ Հունգարիան, համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինքն է Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկ ներկայացրել` նախքան դատապարտյալին հանձնելը, Ալիեւն էլ իր հերթին պարզապես ստորագրել է հունգարական կողմի առաջարկը: Հայաստանը, որպես ԵԽ անդամ,Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան, կարող է Քրեական գործերով եվրոպական հանձնաժողովին Սաֆարովի հանձնման եւ հետագա ներման գործում Հունգարիայի եւ Ադրբեջանի գործողությունների իրավական եւ ճիշտ լինելու վերաբերյալ համապատասխան հայց ներկայացնել: Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը http://conventions.coe.int/Treaty/Commun/ChercheSig.asp?NT=167&CM=1&DF=&CL=RUS Կոնվենցիային միացած մի քանի պետությունների վերապահումները http://conventions.coe.int/Treaty/Commun/ListeDeclarations.asp?NT=112&CM=8&DF=&CL=ENG&VL=1 According to paragraph 1, any sentenced person who may be eligible for transfer under the convention shall be informed, by the sentencing State, of the convention’s substance. This is to make the sentenced person aware of the possibilities for transfer offered by the convention and the legal consequences which a transfer to his home country would have. The information will enable him to decide whether he wishes to express an interest in being transferred. It is to be noted, however, that the sentenced person cannot himself make the formal request for transfer; it follows from Article 2.3 that transfer may be requested only by the sentencing or the administering State. Փոխանցման մասին հայցն ստանալու դեպքում դատավճիռը կայացնող պետությունը դատավճիռը կատարող պետությանը պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը. Դատապարտվածի բժշկական ամբողջական կամ ընդհանուր վիճակի տվյալները, դատավճիռը կայացնող պետությունում նրա պահման պայմանների մասին տեղեկատվությունը եւ դատավճիռը կատարող պետությունում նրա հետագա պահման վերաբերյալ առաջարկներ: 37. In addition, paragraph 3 provides that either of the two States may request any of the documents or statements referred to in paragraph 1 or 2 before making a request for transfer or taking a decision on whether or not to agree to the requested transfer. This provision is intended to avoid setting the transfer procedure in motion when there are doubts as to whether all the conditions for transfer are satisfied. Աղբյուր` www.consiltant.ru Ադրբեջանի ՔՕ http://legislationline.org/ru/documents/action/popup/id/14108/preview 8.4. կետ. Ներման մասին դրույթները, հաստատված Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2001թ. հուլիսի 18-ի որոշմամբ:

No comments: