Panorama.am. 4-9-2012- Հունգարիան տառապում է ամոթի զգացումով այն բանից հետո, երբ նա արտահանձնեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այս մասին տեղեկացնում է «The Budapest Times» պարբերականը` նշելով, որ «անցյալ ուրբաթ օրը Հայաստանը հայտարարեց, որ խզում է իր բոլոր դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ Հունգարիան արտահանձնեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով հանցագործություն էր գործել Հունգարիայում: «Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը 2004թ-ին Բուդապեշտում կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ և դրա համար Բուդապեշտում նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման: Սակայն Հունգարիան որոշեց արատահանձնել նրան, Սաֆարովին իր ծննդավայրում` Ադրբեջանում, երկրի նախագահը ներում շնորհեց` վերջինիս տալով «ազգային հերոսի» կոչում: Այդ ժամանակից ի վեր Հունգարիայի կառավարությունը «ցավերի մեջ է»` փորձում է սահմանափակել ՀՀ-ի կողմից իրեն սահմանված վնասը»,-գրում է պարբերականը: Ըստ Հունգարիայի ԱԳՆ-ի, Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է Ստրասբուրգում ստորագրված Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիային: Պարբերականը գրել է նաև, որ Հունգարիայի վարչապետի արտաքին տնտեսական գործունեության հարցերով քարտուղար Պիտեր Սիյարտոն նշել է, որ Հունգարիայի ԱԳՆ-ն Բուդապեշտում գտնվող Ադրբեջանի դեսպանին դիվանագիտական նոտա է հղել, որում նշվում է, որ մարդասպանի արտահանձմանը հետևած իրադարձությունները անընդունելի են և դատապարտելի: «Սակայն իրականությունն այլ բան է ասում. Սաֆարովի արտահանձման օրը, վերջինիս Հունգարիայում բնութագրել են որպես մարդսպան, մինչդեռ իր ծննդավայրում նա արժանացել է նաև մայորի կոչման, բնակարանի ու նյութական պարգևատրման: Ի պատասխան այս ամենի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը խզում է բոլոր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ»,- գրել է «The Budapest Times»-ը: Հունգարիայի ընդդիմադիր` Սոցիալիստական կուսակցությունը նույնպես ակնկալում է այս ամենի վերաբերյալ ռեալ բացատրություն: «Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին բողոքի ակցիա է սկսել: Ժողովրդավարական կոալիցիայի նախագահի տեղակալ Մոլնարը մեղադրել է կառավարությանն այն բանում, որ «հունգարացիների պատիվը փոխարինվել է ապրանքով» և դրա պատճառով երկիրը ամոթալի վիճակում է հայտնվել: Նա նաև գործող վարչապետին մեղադրել է այն բանում, որ Հունգարիայի կառավարության ղեկավարը նախընտրել է «փող խնդրել սատանայից», քան համաձայնության գալ ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»,- գրել է հունգարական թերթը: Պարբերականը նաև տեղեկացրել է, որ «Facebook» սոցիալական ցանցում «Հայաստան, ներողություն ենք խնդրում մեր վարչապետի արածի համար» խմբին միացել են գրեթե 9000 հունգարացի:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment