«Լրագիր» 4-9-2012- Իրանական ռազմածովային ուժերը հետեւում են ԱՄՆ ռազմածովային նավերի տեղաշարժին Պարսից ծոցում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հաբիբոլա Սայարին: Նրա խոսքով, իրանական հետախուզությունը հետեւում է ամերիկյան նավերի բոլոր գործողություններին: «Ամերիկյան ռազմանավերի ներկայությունը Պարսից եւ Օմանի ծոցերի ազատ ջրերում համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, սակայն մենք թույլ չենք տա ԱՄՆ ռազմածովային ուժերին մտնել մեր տարածքային ջրեր»,- ասել է նա: Միաժամանակ Սայարին հաստատել է իրանական ղեկավարության մտադրությունը մի քանի տարուց ԱՄՆ ափերի մոտ գտնվող միջազգային ջրեր իրանական ռազմանավեր ուղարկելու վերաբերյալ:
Wednesday, September 5, 2012
Իրանական հետախուզությունը հետեւում է ամերիկյան ռազմանավերին
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment