Wednesday, September 5, 2012

Քոչարյան. Հունգարիան թող ճանաչի ԼՂՀ-ն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջաց­նում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և “շահիդների պուրակը”, որը հավեր­ժ­աց­նում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվա­ծու­­թյունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը: Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռա­ցել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորում­նե­րի լավագույն ապացույցն է: Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբա­ղի Հանրապետության ճանաչումը: ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

No comments: