Wednesday, September 5, 2012

The Economist. Էշթոնն ընդամենը «անհանգստություն» արտահայտող սառը հայտարարություն է արել

Panorama.am. 4-9-2012- Սաֆարովի գործի առչնությամբ բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ զարմանքով արձանագրել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իր հայտարարության մեջ ԵՄ Գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը սառը հայտարարություն է արել, որտեղ ընդամենը «անհանգստություն» է հայտնել: Հոդվածագիրն անդրադարձել է Սաֆարովի գործի մանրամասներին և Ադրբեջան տեղափոխվելուց ու ներման արժանանալուց հետո Հայաստանի ձեռնարկած քայլերին և միջազգային հանրության արձագանքներին: «Էկոնոմիստ»-ի հոդվածագիրը նաև նշելլ է, որ ֆինանասկան միջոցների կարիք ունեցող Հունգարիան ներկայումս ներդրումների լրացուցիչ աղբյուրներ է որոնում Ասիայում և Մերձավոր Արևելքում: «Մի կողմից, դիվանագիտական ճգնաժամը զարմանք է առաջացնում: Որպես կանոն հունգարանցի դիվանագները խելացի են, ճկուն և քաջատեղյակ: Լիբիական ճգնաժամի ընթացքում, երբ տեղահանվել էր (փախել էր) դիվանագետների մեծամասնությունը, Տրիպոլիում Հունգարիայի դեսպանությունը շարունակում էր գործել»,- նշում է հոդվածագիրը և փաստում,որ դրա շնորհիվ Հունգարիային հաջողվեց միջնորդել արևմտյան չորս լրագրողների ազատ արձակման գործում. «Ինչպես նաև նրան հաջողվեց դանիացի մոդել և գեներալ Քադաֆիի որդիներից մեկի նախկին ընկերուհի Թլիթա վոն Ժամին դուրս բերել պատերազմի գոտուց»: Նշվածը հաշվի առնելով` հեղինակավոր պարբերականը եզրակացնում է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սաֆարովի գործը ղեկավարվել է ավելի շատ վարչապետ Վիկտոր Օրբանի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիարտոյի կողմից, քանի արտաքին գործերի նախարարի կողմից»: Գալով Ադրբեջանին` «Էկոնոմիստի» հոդվածագիրը կասկածամտություն հայտնում Եվրոպական Միության գործընկերության արդյունավետության վերաբերյալ: «Արտահանձնումը հարցեր է առաջ բերում նաև ԵՄ դյուրահավատության վերաբերյալ: Վերջինս 19.5 մլն եվրո (25մլն ԱՄՆ դոլար) գումար էր խոստացել նավթով հարուստ Ադրբեջանին արդարադատության և միգրացիոն համակարգերը բարեփոխելու համար: Մինչդեռ ԵՄ Գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդես է եկել միայն «անհանգստություն» արտահայտող սառը հայտարարությամբ»:

No comments: