պաշտոնական նոտա է հղել՝ պահանջելով՝ վերանայել պատմության նոր դասագրքերում տեղ գտած Հայոց ցեղասպանության հետ կապված նյութերը։ Թուրքական Samanyolu կայքի փոխանցմամբ՝ թուրքական նոտայի մեջ պնդում է արվել, թե դասագրքերում ներկայացված տեղեկությունները հիմնված չեն գիտական փաստերի վրա։ Մասնավորապես նշվել է, թե դասագրքերի երկու էջերում տեղ գտած Թալեաթ փաշային հեռագրերը կեղծ են։ Նոտայում նշել է, թե դասագրքերում կա հետեւյալ հարցերը. «Ինչու են հայերը ենթարկվել ցեղասպանության», «Կարող եք քարտեզին նայելով մեկնաբանել թե ի՞նչ մեթոդներով է իրականացվել ցեղասպանությունը» եւ նմատատիպ այլ հարցեր։ Ֆրանսիայի կրթության նախարարությունը պատասխանել է, թե Ֆրանսիան 2001-ին պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչել 1915-ին տեղի ունեցած դեպքերը եւ դրանց մասին դասագրքերում ներառելը շատ նորմալ է։ «Դասագրքերում ներառված նյութերը պատրաստվել են մասնագետ գիտնականների եւ խմբագիրների կողմից, իսկ գիտական լրջության հետ կապված պետք է նշենք, որ դրանք ուսումնասիրվել են մանրակրկիտ ձեւով»,-ասվել է Ֆրանսիայի կրթության նախարարության պատասխանում։
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment