Zham.am. 4-9-2012- Ստամբուլահայերի կողմից հիմնադրված «Նոր զարթոնք» կազմակերպությունը պատրաստվում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույց կազմակերպել` ի նշան 2012 թվականի ապրիլի 24–ին թուրքական բանակում հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի սպանության: Այս մասին հայտնում է տամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը: Այս առիթով «Նոր զարթոնք»-ի հրապարակած կոչում ասվում է.«Թող ձերբակալվի Սևակի մարդասպանը, թող դատապարտվի նման մտածելակերպը» վերնագրով: Հրապարակման մեջ, հիշեցնելով Սևակի սպանության մանրամասները, նշվում է. «Սպանությունից հետո անցել է մոտ մեկ տարի և չորս ամիս, սակայն մարդասպանի կասկածյալը դեռևս ազատության մեջ է: Կոչ ենք անում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև նրանց, ովքեր դեմ են ուժին և խիղճ ունեն, լինել Սևակի ընտանիքի կողքին և այս դատական գործը դարձնել իրենը»: Կազմակերպությունը կոչ է արել բոլորին սեպտեմբերի 5–ին` ժամը 19.00–ին, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում «միավորվել հանուն արդարության»: 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական ծառայողական զորամասում սպանվել էր հայազգի զինվոր Սևակ Բալըքչըն: Ըստ պաշտոնական վարկածի` հայազգի զինվորն սպանվել էր իր ծառայակից ընկերոջ կողմից` անզգուշորեն: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն` ապրիլի 24-ի առավոտյան նա մահացել է զինծառայակցի հետ կատակելու ժամանակ իբր պատահաբար արձակված կրակոցից: Սակայն հետագայում թուրքական լրատվամիջոցները տարածեցին լուրեր այն մասին, որ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուն կապված է ազգայնական ուժերի հետ: Այդուհանդերձ, Դիարբեքիրի 2-րդ ռազմական դատարանը 2011 թվականի օգոստոսի 1-ին որոշում էր կայացրել 3 ամսվա կալանքից հետո ազատ արձակել մարդասպանին` հանգելով այն եզրակացության, թե հայ զինվորին «անզգուշորեն» սպանած Աղաօղլուն փախչելու որևէ առիթ չունի, թեպետ դատական գործը դեռևս փակված չէ:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment