ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ատոմակայանի կառուցման համար կիրառվելու են լավագույն սարքավորումները եւ փորձը: «Ընթացիկ տարում կարողացանք ավարտել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որոնց արդյուքները ցույց տվեցին, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, այսինքն, Մեծամորի ատոմակայանին այլընտրանք կարող է լինել միայն նորը»,-ասաց նախարարը: Ուրվագծվել են նոր ատոմային բլոկի տեխնիկական պարամետրերը: Աշխատանքների իրականացման ընթացքում միջազգային ֆինանսական ճգնաժամը որոշակի դժվարություններ կարող է ստեղծել, սակայն, ըստ նախարարի, դրանք հաղթահարելի են:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Ա. Մովսիսյանը 2008թ-ին նախարարության գործունեությունը համարեց արդյունավետ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2008թ-ին նախատեսված ծրագրերն արդյունավետությամբ իրականացվել են: Համակարգը նորմալ աշխատել է եւ լուրջ խնդիրներ չեն եղել: Նա կարեւորեց Իրան-Հայաստան գազատարի երկրորդ փուլի աշխատանքների իրականացումը, նշելով, որ արդեն ընթանում են փորձարկման աշխատանքները:
«Սա հնարավորություն կտա ֆորս- մաժորային իրավիճակներում արդյունավետ գործել եւ հուսախաբ չանել ժողովրդին»,-ավելացրեց նախարարը: Ընթացիկ տարում սկսել են իրականացնել Երեւանի ջերմային կայանի նոր` 275 մգվ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը: Արդեն ընթանում են շինարարարական աշխատանքները: Սարքավորումները Հայաստան են բերվում, մասնավորապես, գազատուրբինը գործարանային ստենդի վրա դրված է փորձարկման, որին շուտով մասնագետները կմասնակցեն: Հունվարին գազատուրբինը կտեղափոխվի շինարարության հարթակ: Մինչեւ հունիս բոլոր սարքավորումները տեղափոխված կլինեն շինհրապարակ մոնտաժման: 2010թ-ի ապրլի վերջին այն կգործարկվի եւ կմիացվի էներգացանցին:
Նախարարը կարեւորեց նաեւ ռուս-հայկական երկրաբանական հետախուզական համատեղ ընկերության ստեղծումը, որը պետք է զբաղվի Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրմամբ եւ պաշարների ծավալների հաստատմամբ: Ընկերությունն արդեն սկսել է իր գործունեությունը եւ իրականացվում են դաշտային աշխատանքներ: Նախարարի համոզմամբ 2009թ-ի վերջին կլինեն լիարժեք տվյալներ ուրանի պաշարների վերաբերյալ:
Ա. Մովսիսյանն անդրադարձավ նաեւ էներգետիկների հետ այսօրվա իր հանդիպմանը, նշելով, որ նրանք ցանկանում էին տեղեկանալ 2009թ-ին աշխատավարձի բարձրացում սպասվում է, թե ոչ: «Մի քանի տարիների համար մենք ունենք ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի էներգետիկների աշխատավարձները 10 տոկոսով բարձրանում են: Մենք ներկայացրեցինք միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեր պետության տնտեսության վրա, պատասխանեցինք նրանց հետաքրքրող հարցերին եւ նշեցինք, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ծրագիրը շարունակական բնույթ կրի: «Մենք կշարունակենք այն իրականացնել ինչքան իրավիճակը թույլ կտա»,-ասաց Ա. Մովսիսյանը:Tuesday, December 23, 2008
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար շուտով կհայտարարվի մրցույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար շուտով կհայտարարվի մրցույթ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ատոմակայանի կառուցման համար կիրառվելու են լավագույն սարքավորումները եւ փորձը: «Ընթացիկ տարում կարողացանք ավարտել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որոնց արդյուքները ցույց տվեցին, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, այսինքն, Մեծամորի ատոմակայանին այլընտրանք կարող է լինել միայն նորը»,-ասաց նախարարը: Ուրվագծվել են նոր ատոմային բլոկի տեխնիկական պարամետրերը: Աշխատանքների իրականացման ընթացքում միջազգային ֆինանսական ճգնաժամը որոշակի դժվարություններ կարող է ստեղծել, սակայն, ըստ նախարարի, դրանք հաղթահարելի են:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Ա. Մովսիսյանը 2008թ-ին նախարարության գործունեությունը համարեց արդյունավետ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2008թ-ին նախատեսված ծրագրերն արդյունավետությամբ իրականացվել են: Համակարգը նորմալ աշխատել է եւ լուրջ խնդիրներ չեն եղել: Նա կարեւորեց Իրան-Հայաստան գազատարի երկրորդ փուլի աշխատանքների իրականացումը, նշելով, որ արդեն ընթանում են փորձարկման աշխատանքները:
«Սա հնարավորություն կտա ֆորս- մաժորային իրավիճակներում արդյունավետ գործել եւ հուսախաբ չանել ժողովրդին»,-ավելացրեց նախարարը: Ընթացիկ տարում սկսել են իրականացնել Երեւանի ջերմային կայանի նոր` 275 մգվ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը: Արդեն ընթանում են շինարարարական աշխատանքները: Սարքավորումները Հայաստան են բերվում, մասնավորապես, գազատուրբինը գործարանային ստենդի վրա դրված է փորձարկման, որին շուտով մասնագետները կմասնակցեն: Հունվարին գազատուրբինը կտեղափոխվի շինարարության հարթակ: Մինչեւ հունիս բոլոր սարքավորումները տեղափոխված կլինեն շինհրապարակ մոնտաժման: 2010թ-ի ապրլի վերջին այն կգործարկվի եւ կմիացվի էներգացանցին:
Նախարարը կարեւորեց նաեւ ռուս-հայկական երկրաբանական հետախուզական համատեղ ընկերության ստեղծումը, որը պետք է զբաղվի Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրմամբ եւ պաշարների ծավալների հաստատմամբ: Ընկերությունն արդեն սկսել է իր գործունեությունը եւ իրականացվում են դաշտային աշխատանքներ: Նախարարի համոզմամբ 2009թ-ի վերջին կլինեն լիարժեք տվյալներ ուրանի պաշարների վերաբերյալ:
Ա. Մովսիսյանն անդրադարձավ նաեւ էներգետիկների հետ այսօրվա իր հանդիպմանը, նշելով, որ նրանք ցանկանում էին տեղեկանալ 2009թ-ին աշխատավարձի բարձրացում սպասվում է, թե ոչ: «Մի քանի տարիների համար մենք ունենք ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի էներգետիկների աշխատավարձները 10 տոկոսով բարձրանում են: Մենք ներկայացրեցինք միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեր պետության տնտեսության վրա, պատասխանեցինք նրանց հետաքրքրող հարցերին եւ նշեցինք, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ծրագիրը շարունակական բնույթ կրի: «Մենք կշարունակենք այն իրականացնել ինչքան իրավիճակը թույլ կտա»,-ասաց Ա. Մովսիսյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment