Tuesday, December 23, 2008

Հայաստանից Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու ուղղությամբ ձեռքբերած պայմանավորվածությունն ուժի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու ուղղությամբ ձեռքբերած պայմանավորվածությունն ուժի մեջ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր գործարքը չի կայանա: Ըստ նրա` ոչ մի խնդիր չկա, եւ 2009թ-ի մարտ- ապրիլ ամիսներին էլեկտրաէներգիա մատակարարվելու է Թուրքիա: «Թուրք գործընկերները վստահեցնում են, որ պայմանավորվածության շրջանակներում կիրականացվեն բոլոր նախատեսված ծրագրերը: Ավելին, նրանց խոսքով, Թուրքիայում իրականացվում են անհրաժեշտ նախապատրաստական` տեխնիկական, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ, որ մեր գործընկերներն իրենց պարտավորությունները ժամանակին եւ պատշաճ ձեւով կկատարեն: Ամեն դեպքում ես կասկածելու որեւէ հիմք չունեմ»,-ասաց Ա. Մովսիսյանը:

No comments: