ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 19-ին մեկօրյա այցով գտնվել է Ստեփանակերտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նույն օրը` երեկոյան, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
Նախարար Է. Նալբանդյանն Արցախի նախագահին ներկայացրել է Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները եւ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները: Զրուցակիցները բարձր են գնահատել Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Դեկտեմբերի 20-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Արցախի պետական համալսարան, ուր նախ ծաղիկներ է դրել արցախյան պատերազմում զոհված համալսարանականների հուշաքարին: Ապա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ է ունեցել ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ` ներկայացնելով արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը եւ հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերի:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին` Է.Նալբանդյանը շեշտել է, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել:
Արցախի մայր ԲՈւՀ-ում ՀՀ ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել նաեւ տեղի լրագրողների հետ: Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Նույն օրը նա վերադարձել է Երեւան:Tuesday, December 23, 2008
Է. Նալբանդյանը Ստեփանակերտում ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 19-ին մեկօրյա այցով գտնվել է Ստեփանակերտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նույն օրը` երեկոյան, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
Նախարար Է. Նալբանդյանն Արցախի նախագահին ներկայացրել է Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները եւ Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները: Զրուցակիցները բարձր են գնահատել Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Դեկտեմբերի 20-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Արցախի պետական համալսարան, ուր նախ ծաղիկներ է դրել արցախյան պատերազմում զոհված համալսարանականների հուշաքարին: Ապա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ է ունեցել ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ` ներկայացնելով արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը եւ հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերի:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին` Է.Նալբանդյանը շեշտել է, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել:
Արցախի մայր ԲՈւՀ-ում ՀՀ ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել նաեւ տեղի լրագրողների հետ: Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Նույն օրը նա վերադարձել է Երեւան:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment