Tuesday, December 23, 2008

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմն անցնող տարում առաջընթաց է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պատրաստակամ է 2009թ-ին շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ` համապատասխան այս տարվա ընթացքում արձանագրված առաջընթացի: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, «Արմենպրես»-ի խնդրանքով գնահատելով անցնող տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առումով, ասաց, որ հայկական կողմն առաջընթաց է համարում տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումները, Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը, Հելսինկիում դեկտեմբերի 4-5-ը ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հավաքի ընթացքում ստորագրված փաստաթղթերը: «Հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ` այս տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիմքի վրա»,-ասաց Տ.Բալայանը:

No comments: