Thursday, January 15, 2009

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

«Լրագիր» 13.1.2009- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:Կարեն Կարապետյանը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ ընթացքն, ինչպես նաեւ անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթուղու, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագծերին:Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջեւ արտաքին ապրանքաշրջանառություն ծավալները դեռեւս փոքր են, թեեւ հնարավորություններն ու չօգտագործված ներուժը բավականին մեծ են, եւ այս խնդիրները պետք է լինեն տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում: Կարեն Կարապետյանը հատկապես մեծ նշանակություն է տվել շուկաների թափանցիկության խնդրին` ընդգծելով իրանական շուկաներ հայկական ապրանքների մուտքի համար մատչելի պայմանների ստեղծումը: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը կարեւորել է նաեւ բեռնափոխադրումների համար առաջացող հնարավոր խոչընդոտների արագ հաղթահարումը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:

No comments: