Thursday, December 3, 2009

Իրանն ինքը կիրականացնի մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը

News.am. 2-12-2009- Իրանն ինքը կիրականացնի մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ընդգծելով, որ իրանական միջուկային գործը այժմ պետք է փակված համարել։ Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրանական միջուկային ծրագրի զարգացման դեմ ուղղված արեւմտյան երկրների ջանքերը հաջողությամբ չավարտվեցին։ «Մենք նրանցից մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան էինք խնդրում։ Նրանք կարող էին ՄԱԳԱՏԵ-ի շրջանակներում տրամադրել այն, բայց չարեցին»,- ըստ Fars-ի՝ ասել է Ահմադինեժադը։ Այժմ, Իրանի նախագահի խոսքով, իր երկիրը ոչ մեկի օգնության կարիքը չունի։ «Աստծո օգնությամբ մենք կարտադրենք մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ նպատակ ունի Իրանում 10 ուրանի նոր հարստացման գործարաններ կառուցել։ Ահմադինեժադի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պետք է արտադրի տարեկան 250-300 տոննա միջուկային վառելիք։

No comments: