Wednesday, December 2, 2009

«Բեշիկթաշի» նկատմամբ հաղթանակը նվիրվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Panorama.am. 2-12-2009- Թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ տոնած սենսացիոն հաղթանակից հետո հայաստանյան «Հատիս» թիմի բասկետբոլիստուհիները թիմի ավագ Բոյանա Վուլիչի գլխավորությամբ հանդերձարանում մոտեցել են ակումբի և ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարներին` հայտարարելով, որ հաղթանակը նվիրում են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Ավելացնենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ մեր բասկետբոլիստուհիներն այցելել էին Ծիծեռնակաբերդ և շատ լավ էին պատկերացնում, թե ինչ է նշանակում այդ խաղը մեր ժողովրդի համար:

No comments: