Wednesday, December 2, 2009

Ա. Քոհեն. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա խնդիրը պատերազմի միջոցով լուծելու ճանապարհով»

Panorama.am. 2-12-2009- Այս պահին, ռազմական գործողությունները` որպես իրադարձությունների ցանկալի զարգացում, չեմ համարում: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքի հետ հարցազրույցում ասել է «The Heritage Foundation» կազմակերպության Ռուսաստանի, Եվրասիայի միջազգային էներգետիկ անվտանգության գծով ղեկավար Արիել Քոհենը: Այս պահին, ռազմական գործողությունները որպես իրադարձությունների ցանկալի զարգացում չեմ համարում: Բայց այս իրավիճակում կարևոր է, թե ով է սկսում ռազմական գործողությունները: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա խնդիրը պատերազմի միջոցով լուծելու ճանապարհով: «Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունի խաղաղության համաձայնագիր, բայց ես չեմ կարծում, թե Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկը պատերազմի է ձգտում»,- նշել է Քոհենը: Այսօր շատ բան կախված է նրանից, թե Թուրքիան կկատարի՞ իր դերը եղբայր Ադրբեջանի նկատմամբ, թե՞ Ադրբեջանին մոռանալով` կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները: Հարցը նրանում է, թե կկարողանա՞ արդյոք Թուրքիան հեռանալ թուրքական համերաշխության գաղափարներից և վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

No comments: