Wednesday, December 2, 2009

Թուրքական հանձնաժողովը կարող է ձգձգել Արձանագրությունների վավերացումը. Սաֆրաստյան

Tert.am. 2-12-2009- Դեկտեմբերի 7-ին մարում է ժամկետը, երբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի գծով հանձնաժողովը պետք է որոշում կայացնի հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ։ Այդ օրն է նշանակված նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը։ Այդ կապակցությամբ արդեն լուրեր են շրջանառվում, որ հանձնաժողովի ոչ ադեկվատ որոշումը կարող է ազդել հանդիպման վրա ևս։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ հանձնաժողովը կարող է ձգձգել որոշման կայացման հետ, քանի որ հանձնաժողովի օրակարգում կան 10 տարվա վաղեմության հարցեր, որոնք մինչև հիմա չեն քննարկվել։ Խոսելով Արձանագրությունների վավերացման մասին՝ փորձագետը հիշեցրել է, որ հանձնաժողովի բացարձակ մեծամասնությունը՝ 36 անդամներ, Թուրքիայի իշխող կուսակցության անդամներ են։ Եվ դա վկայում է այն մասին, որ վարչապետի որոշումը կազդի հանձնաժողովի որոշման վրա։ Սաֆրաստյանը նաև հավելել է, որ եթե որոշում չկայացվի, ապա դա ամենևին էլ չի անդրադառնա Օբամա-Էրդողան հանդիպման վրա։

No comments: