Wednesday, December 2, 2009

Թ.Բլերը աջակցություն է հայտնել ադրբեջանցի ձերբակալված բլոգերներին

Aysor.am.2-12-2009- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Թոնի Բլերը, Բաքվի Ղարադաղի շրջանում AzMeCo ընկերության կողմից կառուցվող գործարանի հիմնադրման արարողությունից հետո լրագրողի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են ԱՊՀ տարածքում տարածված լուրերն այն մասին, որ էներգետիկ ռեսուրսների պատճառով Եվրամիությունը զոհում է դեմոկրատական արժեքները, պատասխանել է. «Հանուն էներգետիկ ռեսուրսների` ԵՄ-ն չի կարող հրաժարվել դեմոկրատիայից»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգը» Զրույցի ժամանակ Թոնի Բլերը աջակցություն է հայտնել նաև ադրբեջանցի երիտասարդ բլոգերներ Ադնան Հաջիզադեի և Էմին Միլլիի ձերբակալման հետ կապված` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը: «Ես ամբողջությամբ կիսում եմ ադրբեջանցի երիտասարդ բլոգերների ձերբակալության հետ կապված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ տեղ գտած տեսակետը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել բլոգերների ձերբակալման հետ կապված կոշտ հայտարարությամբ և Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր արդարացի որոշում կայացնել: Հատկանշական է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ստեղծվելուց հետո առաջին անգամն է, որ բրիտանական կառավարությունը Ադրբեջանի ներքին հարցերի հետ կապված նման կոշտ տեսակետ է ցուցադրում, գրում է «Ազադլըգն»-ը:

No comments: