Thursday, December 3, 2009

Գերմանիայում հայտնի մահմեդական կազմակերպության գրասենյակներում զանգվածային խուզարկություն է անցկացվել

News.am. 2-12-2009- Գերմանիայում գործող մահմեդական խոշոր Milli Gorus կազմակերպության գրասենյակներում անցկավել է մասսայական խուզարկություն։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Գերմանիայի ոստիկանությունը կազմակերպության ղեկավարությանը մեղադրում է հարկեր չմուծելու, կազմակերպության անդամավճարները ոչ նպատակային ծախսելու եւ սոցապահովության ֆոնդ մուծումներ չկատարելու մեջ։ Աղբյուրի հաղորմամբ միեւնույն ժամանակ խուզարկություն է անցկացվել երկրի մի քանի քաղաքներում՝ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում եւ Մյունխենում։ Արդյունքում առգրավել են բազմաթիվ փաստաթղթեր եւ այլ նյութական ապացույցներ։ Իրավապահ մարմիների տյալներով, 1989 թվականին Քյոլնում հիմնադրված Milli Gorus-ի անդամները ներկա պահին Գերմանիայում բնակվող շուրջ 30 հազար մահմեդականների են համախմբում։ Կազմակերպությանը պատկանում են գրեթե 300 մզկիթներ եւ այլ մշակութային կենտրոններ։ Կազմակերպության իսկ տվյալներով, անդամների քանակը հասնում է 87 հազարի։ Milli Gorus-ը գտնվում է սահմանադրության պաշտպանության Դաշնային գերատեսչության հսկողության ներքո, որի գործառույթի մեջ է մտնում էքստրեմիստական կազմակեպությունների գործունեության կանխարգելումը։

No comments: