Wednesday, December 2, 2009

Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը սպառնալիք է մայրցամաքի անվտանգության համար. Դավութօղլու

Tert.am. 2-12-2009- ԵԱՀԿ նախարարների խորհուրդի 17-րդ նստաշրջանին ելույթ է ունեցել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։ Վերջինս նույնպես անդրադարձել է տարածաշրջանի խոցելի հակամարտությունների խնդրին։ Դավութօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի չլուծված հակամարտությունները շարունակում են սպառնալ մեր մայրցամաքի անվտանգությանն ու կայունությանը»։ «Չնայած և նրանք ունեն տարբեր արմատներ, պատմական և քաղաքական հենքեր, այնուամենայնիվ, այդ հակամարտությունների հանդեպ կիրառվող բոլոր միջազգային չափանիշներն ու սկզբունքները պետք է հետևողական լինեն։ Ինքնավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է ընկած լինի ցանկացած հակամարտության կարգավորման հիմքում»,- նշել է Ահմեթ Դավութօղլուն։ Այս համատեքստում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկ անգամ ևս հավաստիացրել է, թե Թուրքիան կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու համանախագահներին։ «Մենք քաջալերում ենք երկու կողմերին էլ օգտագործել ներկա պահը հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար՝ առանց հետագա ձգձգման։ Թուրքիան այն կարծիքի է, որ ջանքերը՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության դաշտի ստեղծմանը, կամրապնդեն տարածաշրջանն ու փոխազդեցիկ կլինեն»,- հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն։

No comments: