Wednesday, December 2, 2009

Պենտագոնի պատվիրակությունը Հայաստանում է

News.am. 2-12-2009- Դեկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեսթա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով դեկտեմբերի 3-ին կմեկնեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ: Պենտագոնի պատվիրակության այցը կավարտվի դեկտեմբերի 4-ին:

No comments: