Wednesday, December 2, 2009

Ուսանողներն այսօր կազմակերպել են բողոքի երթ

Panorama.am. 2-12-2009- Այսօր Ազգային նոր պահապանողական շարժման ուսանողական միությունը կազմակերպել էր բողոքի երթ` ԵՊՀ-ից դեպի ՀՀ ԿԳ նախարարություն: Այս մասին տեղեկացանք Ազգային նոր պահպանողական շարժում ուսանողական միությունից: Ուսանողները ՀՀ կառավարությունից և ԿԳ նախարարից պահանջում էին բարձրացնել կրթաթոշակները, նվազեցնել ուսման վարձերը և ուսանողներին ապահովել հանրակացարաններով: ԱՆՊՇ ուսանողական միության այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է ունենալու և կազմակերպվելու են բողոքի ակցիաներ բոլոր ԲՈՒՀ-երում իսկ դեկտեմբերի 20-ին նախատեսվում է համաուսանողական միտինգ ` այս անգամ ամենայն հավանականությամբ Ազատության հրապարակում: Երթի ընթացքում ԱՆՊՇ ուսանողական միությունը տարածել է հայտարարություն , ուր մասնավորապես նշված է. «Ցանկացած երկրի համար երիտասարդությունը, մասնավորապես ուսանողությունը, որպես ապագա մասնագետներ ` հանդիսանում են հասարակության կարևորագույն հատվածը: Յուրաքնչյուր պետություն ամեն ինչ անում է, սեփական երիտասարդության բարձրագույն ու մասնագիտական կրթությունը, հետագա առաջխաղացումն ապահովելու և որպես մասնագետ կայացնելու համար: Սակայն, այժմ, դրա փոխարեն, մեր հայրենի կառավարությունը, մասնավորապես` ԿԳ նախարարությունը, ոչ միայն չի կատարում իր այդ պարտականությունը, այլև անում է ճիշտ հակառակը: Մասնավորապես ՀՀ պետական բուհերում սկսվել է անվճար համակարգում սովորող ուսանողների տեղափոխում վճարովի համակարգ, միաժամանակ սկսվել է անվճար համակարգում սովորող ուսանողների ուսանողական թոշակների կասեցում: Սա ոչ միայն հարված է կրթական համակարգին, այլև կոնկրետ անձանց, ուսանողների որոնցից շատերի համար այդ գումարը հանդիսանում է` հաց հանապազորյա: Կառավարությունը դա պայմանավորում տնտեսական ճգնաժամով: Առաջարկում ենք ուսանողի սնունդի ու երթևեկության գումարների փոխարեն տնտեսական ճգնաժամը հաղթահարել ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԳ նախարարի, նրանց աշխատակազմերի և կառավարության աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Կոչ ենք անում ուսանողությանը ակտիվ պայքար սկսել իրենց իրավունքները պաշպանելու համար: Թույլ չտանք, որ որոշ անձինք սեփական զրահապատ մեքենաների, անձնական հաճույքների ու մի քանի տասնյակ թիկնապահների վրա ծախսվող գումարները վճարեն մեր հաշվին»:

No comments: