Wednesday, December 2, 2009

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կյանքի մասին ներկայացումը ձախողվել է

Aysor.am.2-12-2009- Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը Թբիլիսիի թատրոններից մեկում կազմակերպել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Իրևանի պետական թատրոնի»` Հեյդար Ալիևի կյանքին նվիրված ներկայացման բեմականացումը: Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն այդ ներկայացմանը հրավիրել էր Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների և անձամբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Վերջինս, իդեպ, անհայտ պատճառով չի մասնակցել ներկայացմանը: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգը»: Ներկայացումն այնքան ցածր մակարդակով է կազմակերպված եղել, իսկ ներկայացվող պատմությունն էլ` այնքան աղավաղված, որ այն սկսվելուց կես ժամ հետո բոլոր հրավիրյալները իրար հետևից լքել են դահլիճը: «Անհասկանալի է, թե Ադրբեջանի կրթության նախարարի ինչի՞ն էր պետք այս ամբողջ վիրավորանքը»,- հռետորական հարց է հնչեցնում «Ազադլըգը»:

No comments: