Thursday, December 3, 2009

ՄԵՐ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԽԱԼԸ»

«Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում, որովհետեւ միջազգային հանրությունը շատ է սիրում, երբ նրա հետ խոսում ես իրավունքի լեզվով։ Իսկ մենք այսօր քաղաքական բանակցություններ ենք վարում, քաղաքական խնդիրներ ենք ուզում հարթել»,- խոսելով Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին՝ 7or.am-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում կայացրին, որով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: «Եթե մենք կարիք ունենք, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ուրեմն մենք միջազգային հանրության հետ պետք է խոսենք այլ լեզվով։ Ճիշտ կլիներ, որ մենք ոչ թե ընդհատեինք Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը, այլ Մինսկի խմբին առաջարկեինք շատ ավելի իրատեսական ծրագիր»,- հավելել է Գասպարիչը:

No comments: