Thursday, July 1, 2010

«Սումգայիթ, 1988» ֆիլմը վերջակետ է դնում ադրբեջանական շահարկումներին

Haynews.am. 1-7-2010- Բացարձակապես փաստագրական նյութերի վրա նկարահանված «Սովորական ցեղասպանություն. Սումգիթ, 1988» ֆիլմը, որը ներկայացնում է մինչ օրս անհայտ փաստեր, վերջակետ է դնում բոլոր այն շահարկումներին` Սումգայիթի դեպքերի հետ կապված, որ անում է Ադրբեջանը վերջին 22 տարիների ընթացքում: Այս մասին ֆիլմի անգլերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ հայտնեց ֆիլմի հեղինակ Մարիա Գրգորյանը: «Տեսանյութերն ակնհայտորեն ապացուցում են, թե ո՞վ և ի՞նչ նպատակով է կազմակերպել Սումգակիթը»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը` շնորհակալություն հայտնելով «Տեղեկատվության ու հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «առանց, որի այս ֆիլմերը և այս նախագիծը չէին կայանա»: Ըստ Մ. Գրիգորյանի` ֆիլմաշարը կարևոր է ոչ միայն պատմական առումով, այլև` արդիական է բանակցային գործընթացի համար: «Ես կարծում եմ, որ այս ֆիլմերը շատ հստակ պատասխան են տալիս այն հարցին, թե՞ կարող են հայերը վերադառնալ Ադրբեջան և եթե վերադառնան էլ, ապա ի՞նչ է սպասվում նրանց այնտեղ»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջերս արած հայտարարությունը` Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ, որտեղ նշվել է նաև փասխտակնների վերադարձի մասին, ու հավելեց. «Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, որոնց մասին ևս խոսվում է հայտարարության մեջ, ապա այդ երաշխիքները ևս շատ լավ հայտնի են Բաքվի, Սումգայիթի և Ադրբեջանի հայ բնակչությանը, որովհետև 3 օր դեռևս կանգուն Սովետական միությունում անպատիժ ու անարգել կատարվում էին վայրագություններ և որևէ մեկը չփորձեց աջակցել, միջամտել կամ կանխել դրանք»: Հեղինակը նշեց նաև, որ պատրաստ են «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի «Բաքու, 1990» և «Սումգայիթ, 1988» ֆիլմերի ռուսերեն, անգլերեն, ֆրասերեն և արաբերեն տարբերակները, և ֆիլմը ստեղծողներն ամեն ինչ անում են, որ դրանք լայն տարածում գտնեն` հայկական դիվանագիտական հաստատությունների, Սփյուռքի միջոցով, ինպես նաև` տեղադրում են համացանցում:

No comments: