Tert.am. 1-7-2010- Արևելյան Եվրոպայի երկրներ և Կովկաս կատարվող շրջայցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան չունի քաղաքական բնույթ։ Նման կարծիք այսօր հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։ Հիշեցնենք, որ պետքարտուղարը Հայաստան է ժամանելու հուլիսի 4-ին։
«Այցի շրջանակում ոչինչ տեղի չի ունենա։ Նա կասի, որ իրենք հայտարարություն են արել, իսկ հայկական կողմը, իր հերթին, կտա դրական պատասխան»,- ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Մուրադյանը հարցադրում արեց. «Ինչո՞ւ շարունակել բանակցությունները, եթե դրանք մահ են պարունակում»։ «Ո՞վ կարող է պատկերացնել, որ նախագահը կամ արտգործնախարարը կարող են ասել «ոչ»»,- ասաց նա՝ լրագրողների հակառակ պնդումներին ի պատասխան նշելով. «Դուք կարծում եք, որ Երևանում այդ տիկնոջը «ո՞չ» կասեն»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նախագահն զբաղվում է իր իշխանության ճանաչմամբ, և հենց այդ նպատակով էլ կազմակերպվել էր Սերժ Սարգսյանի շրջագայությունը Սփյուռքի երկրներով։ «Սփյուռքում շրջագայելու փոխարեն նախագահը պետք է այցելեր երեք մայրաքաղաքներ»,- ասաց նա՝ նկատի ունենալով համանախագահող երկրների մայրաքաղաքները։ Այս համատեքստում քաղաքագետը հավելեց, որ միջազգային հանրությունը երկրի ղեկավարին ազդանշան է տալիս, որ նա կշարունակի մնալ իր աթոռին, «եթե անի սա, սա...»։
«Նախագահը պետք է հայտարարեր, որ բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա աղետ են։ Բանակցությունները շարունակվում են այդ ավազակային հարձակումից և դրան հաջորդած մեծ եռյակի հայտարարությունից հետո»,- ասաց քաղաքագետը։Thursday, July 1, 2010
Կարծում եք, որ Երևանում այդ տիկնոջը «ո՞չ» կասեն
Tert.am. 1-7-2010- Արևելյան Եվրոպայի երկրներ և Կովկաս կատարվող շրջայցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան չունի քաղաքական բնույթ։ Նման կարծիք այսօր հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։ Հիշեցնենք, որ պետքարտուղարը Հայաստան է ժամանելու հուլիսի 4-ին։
«Այցի շրջանակում ոչինչ տեղի չի ունենա։ Նա կասի, որ իրենք հայտարարություն են արել, իսկ հայկական կողմը, իր հերթին, կտա դրական պատասխան»,- ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Մուրադյանը հարցադրում արեց. «Ինչո՞ւ շարունակել բանակցությունները, եթե դրանք մահ են պարունակում»։ «Ո՞վ կարող է պատկերացնել, որ նախագահը կամ արտգործնախարարը կարող են ասել «ոչ»»,- ասաց նա՝ լրագրողների հակառակ պնդումներին ի պատասխան նշելով. «Դուք կարծում եք, որ Երևանում այդ տիկնոջը «ո՞չ» կասեն»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նախագահն զբաղվում է իր իշխանության ճանաչմամբ, և հենց այդ նպատակով էլ կազմակերպվել էր Սերժ Սարգսյանի շրջագայությունը Սփյուռքի երկրներով։ «Սփյուռքում շրջագայելու փոխարեն նախագահը պետք է այցելեր երեք մայրաքաղաքներ»,- ասաց նա՝ նկատի ունենալով համանախագահող երկրների մայրաքաղաքները։ Այս համատեքստում քաղաքագետը հավելեց, որ միջազգային հանրությունը երկրի ղեկավարին ազդանշան է տալիս, որ նա կշարունակի մնալ իր աթոռին, «եթե անի սա, սա...»։
«Նախագահը պետք է հայտարարեր, որ բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա աղետ են։ Բանակցությունները շարունակվում են այդ ավազակային հարձակումից և դրան հաջորդած մեծ եռյակի հայտարարությունից հետո»,- ասաց քաղաքագետը։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment