Thursday, July 1, 2010

Քաղաքագետ. Թուրքիան քաղաքական նույն ակտիվությունն է ապրում, ինչ Գերմանիան 37-38 թվականներին

Panorama.am. 1-7-2010- Քաղաքագետ Լևոն Շիրինյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, մասնավորապես, Թուրքիայի փոխվարչապետի հայտարարության մասին, թե Ղարաբաղը թուրքական ազգային դատի կարևոր մասն է, նշեց, որ սխալ տպավրություն էր առաջացել, թե Թուրքիան ու թուրքերը փոխվել են: Ըստ նրա, Թուրքիան իր քաղաքական ռազմավարական ձգտումներով բնավ չի փոխվել: «Հիմա ակտիվացել է, քանի որ Միացյալ նահանգների հետ արդյուքնները վատանում են: Այլևս Թուրքիան Միացյալ Նահանգների հետ լավանալու շանսեր քիչ է ունենալու» ,-ասաց քաղաքագետը: Նա նկատեց, որ մահմեդական Թուրքիան վերադառնում է իր պատմական արմատներին, իսկ դա անգլոսաքսերի, ամերիկացիների ու հրեաների համար ընդունելի բան չէ: Լ. Շիրինյանը նշեց, որ այսօր Թուրքիան քաղաքական նույն ակտիվությունն է ապրում, ինչ Գերմանիան 37-38 թվականներին, երբ բոլորի նկատմամբ, տարածքային, մշակութային ու այլ ոլորտների պահանջատիրական դիրքորոշում էր ցուցաբերում: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուին նա նմանեցրեց գրեմանացի Ռիբենտրոբին: «Սրանք, կարծես թե ֆաշիստական Գերմանիան վերցրել են որպես մոդել և շարժվում են առաջ»,-նկատեց նա: Վերջում նա Թուրքիայի` այլ երկրների հետ ունեցած հարաբերությունները համեմատելով Գերմանիայի հետ, նկատեց, որ ինչպես Գերմանիան խնդիրներ ուներ Ֆրանսիայի, Չեխոսլովակիայի, Լեհանստանի հետ, այնպե էլ Թուրքիան խնդիրներ ունի Հունաստանի, Հայաստանի հետ, հարց ունի Քրդերի հետ: Իսկ այն, որ խաղաղվել է Սիրիայի հետ, ըստ քաղաքագետի, դեռևս ոչինչ չի նշանակում:

No comments: