Panorama.am. 1-7-2010- «Եթե խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք ազատագրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից և հանդիսանում են տարածաշրջանում միակ իրական երաշխիքը՝ երկարատև կայունություն, խաղաղություն ապահովելու համար, ապա այդ տարածքների քննարկման խնդրի ճանապարհը ԵԱՀԿ համանախագահ երկնրների նախագահների հայտարարության մեջ հստակ մատնանշված է»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի այն հայտարարությանը, թե եռանախագահների հայտարարությունը դրական է գնահատում, քանի որ այնտեղ խոսք է գնում «օկուպացված տարածքներից» զորքերի դուրս բերման մասին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով, եթե ադրբեջանցի պաշտոնյաները շահարկում են «օկուպացված տարածքների » հարցը, ապա պետք է ուշադիր կարդան հայտարարության տեքստը, որտեղ հստակ մատնանշվում է, որ խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի կամարտահայտության միջոցով կարգավիճակի հստակեցումն է, որը հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքներն իր վերահսկողության տակ պահող սուբյեկտին, այսինքն՝ ԼՂՀ-ին, վերադառնալ բանակցային գործընթաց, արդեն իսկ հաջորդական քայլերում բանակցություններ վարել տարածքների հետագա ճակատագրի հետ կապված:
«Հայաստանը որևէ իրավասություն չունի այն տարածքների նկատմամբ, որոնք հանդիսանում են ԼՂՀ բնակչության անվտանգության միակ իրական երաշխիքը: Փոխզիջում ասվածը պետք չէ դիտել առարկայական հիմքի վրա: Փոխզիջումը դիրքորոշումների ավելի կարծրացված հատվածի մեղմացումն է»,- ասաց Ա. Զաքարյանը:Thursday, July 1, 2010
Ա. Զաքարյան. «Փոխզիջում ասվածը պետք չէ դիտել առարկայական հիմքի վրա»
Panorama.am. 1-7-2010- «Եթե խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք ազատագրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից և հանդիսանում են տարածաշրջանում միակ իրական երաշխիքը՝ երկարատև կայունություն, խաղաղություն ապահովելու համար, ապա այդ տարածքների քննարկման խնդրի ճանապարհը ԵԱՀԿ համանախագահ երկնրների նախագահների հայտարարության մեջ հստակ մատնանշված է»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի այն հայտարարությանը, թե եռանախագահների հայտարարությունը դրական է գնահատում, քանի որ այնտեղ խոսք է գնում «օկուպացված տարածքներից» զորքերի դուրս բերման մասին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով, եթե ադրբեջանցի պաշտոնյաները շահարկում են «օկուպացված տարածքների » հարցը, ապա պետք է ուշադիր կարդան հայտարարության տեքստը, որտեղ հստակ մատնանշվում է, որ խնդրի լուծումը ԼՂ ժողովրդի կամարտահայտության միջոցով կարգավիճակի հստակեցումն է, որը հնարավորություն կտա կոնկրետ այդ տարածքներն իր վերահսկողության տակ պահող սուբյեկտին, այսինքն՝ ԼՂՀ-ին, վերադառնալ բանակցային գործընթաց, արդեն իսկ հաջորդական քայլերում բանակցություններ վարել տարածքների հետագա ճակատագրի հետ կապված:
«Հայաստանը որևէ իրավասություն չունի այն տարածքների նկատմամբ, որոնք հանդիսանում են ԼՂՀ բնակչության անվտանգության միակ իրական երաշխիքը: Փոխզիջում ասվածը պետք չէ դիտել առարկայական հիմքի վրա: Փոխզիջումը դիրքորոշումների ավելի կարծրացված հատվածի մեղմացումն է»,- ասաց Ա. Զաքարյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment