7or.am. 14-7-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ասել է, թե ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ապրելու իրավունք։
-Կարծում եմ, որ Ադրբեջանի հանրությունն ու հատկապես իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլ ճանապարհ չկա, և փոխզիջումը կարող է լինել միայն այս ճանապարհով. այն է՝ ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից հետո՝ փոխզիջումային այլ խնդիրներ։ Բանակցային գործընթացում անպայման պետք է կողմ դառնան Ղարաբաղն ու նրա իշխանությունները՝ որպես սուբյեկտ,-նշել է նա։
Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ փոխզիջումները կարող են լինել տարբեր դրսևորումներով, բայց Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և մայր հայրենիքի հետ կապի խնդիրներն առաջնահերթ են։
-Պետք է անվտանգություն ապահովվի և մայր հայրենիքի հետ կապ լինի։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ է այստեղ Ադրբեջանի շահը դրա դիմաց։ Ադրբեջանի շահն այն է, ամենայն հավանականությամբ, որ այն խնդիրները, ինչի մասին մենք խոսեցինք, լուծվում են, և այդ դեպքում հնարավոր է բանակցային սեղանին քննարկումների առարկա դարձնել նաև որոշակի հատվածների փոխզիջումային տարբերակը։ Այսինքն, անվտանգության խնդիրը՝ գոտին, լուծել Ղարաբաղի համար, իսկ այն տարածքները, որոնք, փաստորեն, ազատագրել ենք, որպեսզի մեր ազգաբնակչության, մեր մայրերի ու երեխաների անվտանգությունն ապահովենք, այդ տարածքները կարող են որպես քննարկման առարկա դառնալ և կոմպրոմիսային լուծումների առարկա դառնալ։ Իսկ սա, կարծում եմ, որ քիչ չէ, եթե Ադրբեջանն իրատես լինի և հասկանա, որ այլ տարբերակ չի կարող լինել։ Միջազգային ֆորումների ժամանակ երբ նրանք ասում են տարածքների 20%-ի կորստի մասին, սրա մասին է,-նշել է նա։Wednesday, July 14, 2010
Մ. Մինասյան. «Այն տարածքները, որոնք ազատագրել ենք մեր անվտանգության համար, կարող են քննարկման առարկա դառնալ»
7or.am. 14-7-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ասել է, թե ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ապրելու իրավունք։
-Կարծում եմ, որ Ադրբեջանի հանրությունն ու հատկապես իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլ ճանապարհ չկա, և փոխզիջումը կարող է լինել միայն այս ճանապարհով. այն է՝ ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից հետո՝ փոխզիջումային այլ խնդիրներ։ Բանակցային գործընթացում անպայման պետք է կողմ դառնան Ղարաբաղն ու նրա իշխանությունները՝ որպես սուբյեկտ,-նշել է նա։
Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ փոխզիջումները կարող են լինել տարբեր դրսևորումներով, բայց Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և մայր հայրենիքի հետ կապի խնդիրներն առաջնահերթ են։
-Պետք է անվտանգություն ապահովվի և մայր հայրենիքի հետ կապ լինի։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ է այստեղ Ադրբեջանի շահը դրա դիմաց։ Ադրբեջանի շահն այն է, ամենայն հավանականությամբ, որ այն խնդիրները, ինչի մասին մենք խոսեցինք, լուծվում են, և այդ դեպքում հնարավոր է բանակցային սեղանին քննարկումների առարկա դարձնել նաև որոշակի հատվածների փոխզիջումային տարբերակը։ Այսինքն, անվտանգության խնդիրը՝ գոտին, լուծել Ղարաբաղի համար, իսկ այն տարածքները, որոնք, փաստորեն, ազատագրել ենք, որպեսզի մեր ազգաբնակչության, մեր մայրերի ու երեխաների անվտանգությունն ապահովենք, այդ տարածքները կարող են որպես քննարկման առարկա դառնալ և կոմպրոմիսային լուծումների առարկա դառնալ։ Իսկ սա, կարծում եմ, որ քիչ չէ, եթե Ադրբեջանն իրատես լինի և հասկանա, որ այլ տարբերակ չի կարող լինել։ Միջազգային ֆորումների ժամանակ երբ նրանք ասում են տարածքների 20%-ի կորստի մասին, սրա մասին է,-նշել է նա։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment