Terta.am. 14-7-2010- Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժանքներին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչները։
Ինչպես նշում է թուրքական Radikal օրաթերթը, որպեսզի զորավարժանքներին մասնակցելու նպատակով թուրքական ռազմական շարասյունն առանց խոչընդոտների Հայաստան հասնի, հնարավոր է՝ ժամանակավորապես բացվի հայ-թուրքական սահմանը։
Սպասվում է, որ զորավարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 19 անդամ և գործընկեր երկրների զինվորականներ։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վարժանքներին։
Հայաստանում վարժանքներ անցկացնելու մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Վարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը։
Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ սահմանի ժամանակավոր բացումը ընդամենը կապահովի մարդասիրական նպատակով զինվորական շարասյան մուտքը, և դա չի նշանակում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բացված։ Նշվում է, սակայն, որ սա կհանգեցնի Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մեղմացման։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվում է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցում, և կարծիքներ են հնչում, որ այդ կապակցությամբ նույնպես ժամանակավորապես կբացվի հայ-թուրքական սահմանը։Wednesday, July 14, 2010
Հայ-թուրքական սահմանը կբացվի՞ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ
Terta.am. 14-7-2010- Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժանքներին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչները։
Ինչպես նշում է թուրքական Radikal օրաթերթը, որպեսզի զորավարժանքներին մասնակցելու նպատակով թուրքական ռազմական շարասյունն առանց խոչընդոտների Հայաստան հասնի, հնարավոր է՝ ժամանակավորապես բացվի հայ-թուրքական սահմանը։
Սպասվում է, որ զորավարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 19 անդամ և գործընկեր երկրների զինվորականներ։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վարժանքներին։
Հայաստանում վարժանքներ անցկացնելու մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Վարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը։
Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ սահմանի ժամանակավոր բացումը ընդամենը կապահովի մարդասիրական նպատակով զինվորական շարասյան մուտքը, և դա չի նշանակում, որ Թուրքիայի և Հայաստանի միջև պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բացված։ Նշվում է, սակայն, որ սա կհանգեցնի Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մեղմացման։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվում է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցում, և կարծիքներ են հնչում, որ այդ կապակցությամբ նույնպես ժամանակավորապես կբացվի հայ-թուրքական սահմանը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment