Saturday, December 4, 2010

Ռուս–թուրքական մերձեցումն առաջընթաց կապահովի ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում. Գյուլ

Tert.am. 3-12-2010- Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների մեձեցումն առաջընթաց կապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Աստանայում իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև կայացած հանդիպմանը, Գյուլը նշել է, որ ՌԴ առաջնորդի հետ իրենք այլ հարցերի թվում քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
«Հակառակ այն բանի, որ առայժմ խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց չի ապահովվել, կան իրականացված որոշ դրական քայլեր»,– ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ թեմայի առնչությամբ «իրականացվում է լուռ, սակայն վճռական դիվանագիտություն»։
«Կարծում եմ Կովկասում տիրող այսօրվա փաստացի իրավիճակը չի բխում ոչ ոքի շահերից»,– ասել է Աբդուլլահ Գյուլը։

No comments: