Saturday, December 4, 2010

Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը

Tert.am. 3-12-2010- Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Գյունթեր Բեխլերը:
Նա շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:
Երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին: Դեսպան Գյունթեր Բեխլերն ընդգծել է, որ Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը:

No comments: