Saturday, December 4, 2010

Էրդողանը եւ Գյուլը լավ երեխաներ են, բայց սխալ քաղաքականություն են վարում. Թուրք կուսակցապետ

News.am. 3-12-2010- Թուրքական իսլամամետ «Երջանկություն» կուսակցության նախագահ Նեջմեթին Էրբաքանը թուրքական Vatan-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր նախկին կուսակիցներ Աբդուլահ Գյուլին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի քաղաքական պատմության կարկառուն դեմքերից մեկը հանդիսացող Էրբաքանը խոսելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդների՝ Էրդողանի եւ Գյուլի մասին, ովքեր նախկինում եղել են Էրբաքանի կուսակցության անդամներ, նրանց անվանել է երեխաներ:
«Աբդուլլահ Գյուլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքուր երեխաներ են, սակայն սխալ քաղաքականություն են վարում։ Նրանք տոն օրերին ինձ զանգահարում են»,-նշել է տարեց քաղաքական գործիչը:

No comments: