Saturday, December 4, 2010

Կարելի է ասել, որ Արցախում բանակ է ողջ բնակչությունը. Deutsche Welle

HayNews.am. 3-12-2010- Հեղինակավոր Deutsche Welle պարբերականը բավական ծավալուն հոդված է գրել Արցախի Պաշտպանության Բանակի մասին: Այսպես, պարբերականը գրում է, որ «Արցախի Պաշտպանության բանակը, ըստ մոտավոր տվյալների, ավելի քան 20 000 մարտիկներից է բաղկացած»:
Deutsche Welle-ն անմիջապես հավելում է, որ այդ թիվը շատ հարաբերական է, քանի որ Լեռնային Ղարաբաղում համընդհանուր զորահավաքները միշտ մոտ են եղել 100%-ի:
«Հրահանգի դեպքում բոլոր տղամարդիկ զենք կվերցնեն և կլծվեն իրենց հայրենիքը պաշտպանելու գործին: Առաջին հերթին ռազմաճակատ կգնան 1990-ականների պատերազմի մասնակիցները: Արցախում անգամ դպրոցականները զենք բռնել գիտեն: Կարելի է ասել, որ այստեղ բանակ է ողջ բնակչությունը»,-զարմանքով նշում է Deutsche Welle-ն:
«Ընդհանուր զորահավաքի դեպքում միայն ղարաբաղցիների զինուժը կկազմի 100 000 մարտիկ: Անպայման կգան նաև Հայաստանից և Սփյուռքից: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծն այնպես է կառուցված, որ ՊԲ-ի մարտիկները կարող են արժանի հակահարված տալ իրենցից մարդակային քանակով մի քանի անգամ ավել հակառակորդին»,-եզրափակում է հեղինակավոր պարբերականը:

No comments: