Saturday, December 4, 2010

Աբդուլլահ Գյուլ. Իսրայելը կորցրեց թուրք ժողովրդի բարեկամությունը

Panorama.am. 3-12-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «Euronews»-ի թուրքական ծառայության տնօրեն Ալի Իհսան Այդընին, որը 10 լեզուներով հեռարձակվելու է այսօր երեկոյան:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:
Հարցազրույցի առանցքը եղել է Անկարայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Եվրամիությանը, Իսրայելին ու Իրանին առնչվող հարցերում: Հարցին, թե Իսրայելը կորցրե°լ է Թուրքիայի բարեկամությունը, Գյուլը ուղիղ պատասխանել է. «Անկասկած... Այսինքն Թուրքիայի, թուրք ժողովրդի բարեկամությունն է կորցրել»: Գյուլը շեշտել է, որ իրենք երբեք չեն մոռանա միջերկրածովյան արյունոտ միջադեպն ու իսրայելական զինուժի արածը:
Իրանական խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան չի կատակում, այլ ձգտում է դիվանագիտական ճանապարհով խաղաղ լուծման հասնել Իրանի և Արևմուտքի միջև: Այլապես պատերազմի վտանգ կա` վատ հետևանքներով: Իսկ եվրաինտեգրման առնչությամբ Գյուլը վերահաստատել է Թուրքիայի վճռականությունը և արտաքին քաղաքական գերակայությունը:

No comments: