Monday, January 24, 2011

1924 թվականի հունվարի 24-ին ծնվել է Պարույր Սևակը

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net – 24-1-2011- Մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակն այսօր կդառնար 87 տարեկան: Այսօր Սևակի տուն-թանգարանում բաց դռների օր է:
Բանաստեղծը ծնվել է 1942թ. հունվարի 24-ին Զանգակատուն գյուղում: Առաջին քայլերը պոեզիայում նա արել է 11 տարեկան հասակում: Սևակի ատաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Սովետական գրականություն» ամսագրում: դրան հաջորդեցին նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝ «Անմահները հրամայում են» (1948թ.), «Սիրո արահետ» (1954 թ.), «Մարդը ափի մեջ» (1963թ.), «Եղիցի լույս» (1969թ.) և առաջին պոեմը՝ «Անլռելի զանգակատունը» (1959թ.):
Նրա ստեղծագործությունների վրա մեծ հետք է թողել այն, որ նա Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ծնողների զավակ էր: Սևակը նաև հայերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի, Բլոկի ստեղծագործությունները:

No comments: