Monday, January 24, 2011

Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է Արցախին ինքնավարություն պարգևել

Tert.am. 24-1-2011- Քուվեյթյան Alrai թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճան տալու համար։ «Սա Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պաշտպանում է միջազգային հանրությունը, և ոչ–ոքի չի հաջողվի բռնի փոխել Ադրբեջանի սահմանները»,– ասել է նա։
Մամեդյարովը նաև ցավ է հայտնել, որ չեն իրագործվել ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու 4 բանաձևերը։
«Ադրբեջանի տարածքի 20 %-ը օկուպացված է, և ավելի քան մեկ միլիոն մարդ փախստականի կարգավիճակում է։ Միջազգային կազմակերպությունները և խոշոր պետությունները առաջարկում են գործ դնել բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական տարածքների ապաօկուպացման համար։ Մենք հավատում ենք, որ կվերադարձնենք օկուպացված տարածքները, և հույս ունենք, որ դա հնարավոր կլինի դիվանագիտական ճանապարհով»,– ասել է Մամեդյարովը։
Նախարարը նաև նշել է, որ իրենք «չենք վախենում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալուց»։ Նրա խոսքերով՝ ինքնավարության սկզբունքը միջազգային իրավունքի ասպեկտներից մեկն է և որոշակի գործընթացներ է պահանջում։ Որպես օրինակ նա նշել է Թաթարստանը, Չեչնիան և ՌԴ այլ սուբյեկտներ։

No comments: