Tuesday, January 18, 2011

Մեդվեդեւն ու Ահմադինեժադը հաստատել են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության իրենց մտադրությունը

News.am. 17-1-2011- Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Մահմուդ Ահմադինեժադը այսօր՝ հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր եւ հաստատել, որ մտադիր են բազմազան ուղղություններով զարգացնել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններից առանձնացվել է էներգետիկ ոլորտը, այդ թվում Բուշերի ատոմակայանի շինարարության նախագիծը, որի շահագործման մեկնարկը կտրվի մոտ օրերս»,- ասված է հաղորդագրության մեջ:

No comments: